Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայտնի են տարվա լավագույն սարսափ ֆիլմերը

Հայտնի են տարվա լավագույն սարսափ ֆիլմերը
17.12.2018 | 22:38

Screen Rant հարթակն ընտրել է 2018 սարսափ ֆիլմերի լավագույն տասնյակը: Առաջին հորիզոնականում ռեժիսոր Արի Ասթերի դեբյուտային «Ռեինկարնացիա» ֆիլմը: Ըստ կինոգետների՝ ֆիլմն այնքան անհագստացնող է, որ այն երկրորդ անգամ նայել չես ցանկանա: Դերասանուհի Թոնի Կոլլետն այստեղ մարմանավորում է նկարչուհի Էննի Գրեհմեմին, որի տանն էլ հերոսուհու մոր մահից հետո տարօրինակ իրադարձություներ են ծավալվում:

Տասնյակի երկրորդ հորիզոնականում է ռեժիսոր Ջոն Կրասինկի «Խաղաղ վայր» ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսը հենց ռեժիսորն է: Վերջինս նաև ֆիլմի սցենարիստն է:


Երրոդ տեղում է դեռևս 1977 թ-ին նկարահանված «Suspiria» ֆիլմի ռեմեյկը: 2018-ին Լուկա Գուադանիոյի կողմից նկարված ֆիլմը քիչ նմանություն ունի բնօրինակի հետ: Այստեղ գլխավոր դերերում են Թելդա Սուինթոնն մու Դակոտա Ջոնսոնը:
Չորրորդ հորիզոնականում է բրիտանական Ջերեմ Դայսոնի և Էնդի Նայմանի «Տեսլիքների պատմություն» ֆիլմը, որտեղ խաղում են Մարտին Ֆրիմանն ու Փոլ Ուայթհաուսը: Լավագույն հնգյակը եզրափակում է « Revenge» ֆիլմը, որը նկարահանել է Քորալի Ֆաեժան:
Նշենք, որ Screen Rant հարթակն այս տարվա նոյեմբերին կազմել էր կինոյի պատմության ընթացքում նկարված սարսափ ֆիլմերի լավագույն 15-յակը: Ամենաանհաջող ֆիլմը, ըստ այդ ցուցակի, 2018-ին նկարված «Մեռյալների օր: Չար արյուն» սարսափն էր:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ